Մարմնավաճառության համար տարածք տրամադրելու մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր բաժնի աշխատակիցները Թբիլիսիում ձերբակալել են 1973 թվականին ծնված Ի.Ց.-ին՝ մարմնավաճառության համար տարածք տրամադրելու մեղադրանքով։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալի վարձակալած սրահում աշխատող անձինք գումարի դիմաց սեքսուալ ծառայություններ են մատուցել հաճախորդներին, իսկ ստացված փոխհատուցումը սիստեմատիկ կերպով բաշխվել է Ի.Ց.-ին»,- հայտնում են ՆԳՆ-ից։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի երկրորդ մասով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։