Մարկո Ռուբիոյի ելույթը Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում ընդհատել են
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ելույթը Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում ընդհատել են։
Մասնավորապես, երբ Ռուբիոն խոսում էր Պետդեպարտամենտի 2026 թվականի բյուջեի նախագծի մասին, երկու ակտիվիստ ելույթը խանգարել են հակաամերիկյան քաղաքականությամբ պայմանավորված կարգախոսներով։ Նրանք բողոքում էին Գազայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Վաշինգտոնի կողմից Իսրայելի նկատմամբ ցուցաբերվող աջակցությունից։ Երկու անձինք դուրս են բերվել դահլիճից անվտանգության ծառայության կողմից։
Ակտիվիստները նաև Ռուբիոյի դահլիճ մուտք գործելուց առաջ էին իրենց բողոքը արտահայտել՝ վանկարկելով. «Դադարեցրեք ցեղասպանությունը», «Պատժամիջոցներ Իսրայելին» և «Սկսեք կերակրել երեխաներին»։