Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուշադիր հետևում է Հնդկաստանի և Պակիստանի միջև տիրող իրավիճակին և շարունակելու է համագործակցությունը երկու երկրների ղեկավարության հետ՝ խաղաղ կարգավորման նպատակով

10:59, 07.05.2025

Ուշադիր հետևում եմ Հնդկաստանի և Պակիստանի միջև առկա իրավիճակին, – այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր սոցիալական ցանցում։

Ինչպես նշել է Ռուբիոն, նա շարունակելու է համագործակցել երկու երկրների ղեկավարության հետ՝ խաղաղ կարգավորման նպատակով։

«Կրկնում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այսօր արած հայտարարությունը՝ հույս ունեմ, որ սա շուտով կավարտվի։ Շարունակելու եմ համագործակցությունը Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարության հետ՝ իրավիճակի խաղաղ լուծման ուղղությամբ», – գրել է Ռուբիոն։

Նմանատիպ