Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ակտիվ է ինչպես երբևէ, նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը աջակցում է ՆԱՏՕ-ին, և ԱՄՆ-ը մտադիր է մնալ դաշինքի կազմում

15:44, 03.04.2025

ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ում ակտիվ է ինչպես երբևէ, նախագահ Թրամփը աջակցում է ՆԱՏՕ-ին, և մենք մտադիր ենք մնալ դաշինքում, – այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախօրեին։

ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով, անհիմն է այն խուճապն ու հիպերբոլան, որն այս պահին տարածվում է ՆԱՏՕ-ի շուրջ՝ ինչպես միջազգային, այնպես էլ ԱՄՆ որոշ ներքին լրատվամիջոցներում։

«Վերջին տարիների իրադարձությունները, մասնավորապես՝ Եվրոպայի սրտում ծավալվող լայնածավալ ցամաքային պատերազմը հիշեցում է, որ ամուր պաշտպանական ուժը դեռ անհրաժեշտ է՝ որպես զսպող գործոն։ Մենք ուզում ենք հստակություն, որ գտնվում ենք իրատեսական ճանապարհի վրա, ըստ որի՝ յուրաքանչյուր անդամ պարտավորվում է և կատարում է իր խոստումը՝ հասնել պաշտպանական ծախսերի 5 տոկոսի։ Սա ներառում է նաև Միացյալ Նահանգները, որը նույնպես ստիպված կլինի ավելացնել իր տոկոսը, քանի որ եթե վտանգները իսկապես այնպիսին են, ինչպիսին մեզ թվում է՝ ինձ և դաշինքի մյուս անդամներին, ապա մենք պետք է դրանց պատասխանենք լիարժեք և իրական հանձնառությամբ՝ պատրաստ լինելով գործել», – ասել է Մարկո Ռուբիոն։

Նմանատիպ