Մարկո Ռուբիոն հայտարարել է․ «Մենք գիտենք՝ որտեղ է Ուկրաինան և որտեղ է Ռուսաստանըշ անհրաժեշտ է իրական առաջընթաց շատ շուտով, հակառակ դեպքում, կարծում եմ՝ նախագահ Թրամփին ստիպված կլինի որոշում կայացնել, թե որքան ժամանակ պետք է հատկացնենք այս հարցին»

11:50, 02.05.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի հարցով առաջընթացը պետք է տեղի ունենա շատ շուտով, հակառակ դեպքում նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված կլինի որոշում կայացնել, թե որքան ժամանակ է արժե հատկացնել այս խնդրին։

«Կարծում եմ՝ մենք գիտենք, թե որտեղ է գտնվում Ուկրաինան և որտեղ՝ Ռուսաստանը։ Գիտենք, թե որտեղ է այժմ կանգնած Պուտինը։ Նրանք միմյանցից դեռ հեռու են։ Թեև ավելի մոտ են, քան առաջ, սակայն դեռ հեռու։ Պետք է իրական առաջընթաց արձանագրվի շատ շուտով, որպեսզի դա հնարավոր դառնա։ Հակառակ դեպքում, կարծում եմ, նախագահը ստիպված կլինի որոշում կայացնել, թե որքան ժամանակ հատկացնել այս գործընթացին», – նշել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում։

Ռուբիոն անդրադարձել է նաև Չինաստանի հետ հարաբերություններին և նշել, որ Պեկինը ցանկանում է բանակցել Վաշինգտոնի հետ։

«Չինացիները հանդիպում են խնդրում, ցանկանում են խոսել։ Մենք ունենք մարդիկ, ովքեր ներգրավված են այս հարցում։ Մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն այդ ջանքերի մեջ է ներգրավված, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան։ Եթե այս ուղղությամբ ևս երկու տարի չգործենք, լուրջ խնդիրների առաջ կկանգնենք։ Մենք իսկապես կախված կլինենք Չինաստանից», – հայտարարել է Ռուբիոն։

Նմանատիպ