Մարկո Ռուբիոն «Գերմանիայի այլընտրանք» կուսակցությունը ծայրահեղական կազմակերպություն ճանաչելն անվանել է քողարկված բռնապետություն՝ նշելով, որ դա ժողովրդավարություն չէ և Գերմանիան պետք է փոխի իր կուրսը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խստորեն քննադատում է Գերմանիային՝ «Գերմանիայի այլընտրանք» կուսակցությունը ծայրահեղական կազմակերպություն հայտարարելու համար։ Ռուբիոն այս մասին գրել է միկրոբլոգ «X»-ում։
«Գերմանիան վերջերս նոր լիազորություններ է տվել իր հետախուզական ծառայությանը՝ ընդդիմության հետևելու համար։ Սա ժողովրդավարություն չէ՝ սա քողարկված բռնապետություն է։ Իրականում, ծայրահեղական և ժողովրդական AfD-ն («Գերմանիայի այլընտրանք»), որն անցած ընտրություններում զբաղեցրեց երկրորդ տեղը, սպառնալիք չէ, այլ հենց հաստատված համակարգի կործանարար բաց սահմանների միգրացիոն քաղաքականությունն է, որին ընդդիմանում է AfD-ն։ Գերմանիան պետք է փոխի իր կուրսը», – հայտարարել է Մարկո Ռուբիոն։
Գերմանիայում «Գերմանիայի այլընտրանք» կուսակցությունը ճանաչվել է աջակողմյան ծայրահեղական կազմակերպություն։ Համապատասխան որոշումն ընդունվել է Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության կողմից, որը կուսակցության գործունեությունը մի քանի ամիս ուսումնասիրել է։