Մարկո Ռուբիոն ասում է, որ Սերգեյ Լավրովը հանդիպման ժամանակ առաջարկել է «նոր և տարբերվող մոտեցում» ռուս-ուկրաինական պատերազմին

17:40, 10.07.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպման ժամանակ առաջարկել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին «նոր և տարբերվող մոտեցում»։

Ռուբիոյի խոսքով՝ ինքը Լավրովի հետ «անկեղծ և կարևոր զրույց» է ունեցել։

Ինչպես նշել է Մարկո Ռուբիոն, Վաշինգտոնը պետք է տեսնի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ճանապարհային քարտեզ։

«Ես սա չէի անվանի խաղաղության երաշխիք, բայց սա այն հայեցակարգն է, որը ես այսօր կփոխանցեմ նախագահին», – ասել է Մարկո Ռուբիոն։

Բացի այդ, ըստ Ռուբիոյի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է, որ ռուսական կողմը «ավելի մեծ ճկունություն» չի ցուցաբերել Ուկրաինայի հարցում։

«Մենք հասկանում ենք, որ այս ամենը ժամանակ և համբերություն է պահանջում, բայց մենք հիասթափված ենք, որ ավելի մեծ առաջընթաց չի գրանցվել», – ասել է Մարկո Ռուբիոն։

Նմանատիպ