Մարկո Ռուբիոն ասում է, որ Դոնալդ Թրամփը կորցնում է համբերությունը և չի ցանկանում շարունակել քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ «նախագահ Դոնալդ Թրամփը կորցնում է համբերությունը և չի ցանկանում շարունակել քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Ռուբիոն այս հայտարարությունն արել է Fox News-ի եթերում։
Ռուբիոն հիշել է Թրամփի հեռախոսազրույցները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնք, նրա խոսքով, ապարդյուն են ավարտվել։
«Նա կորցնում է համբերությունը, կորցնում է կամքը՝ շարունակելու սպասել Ռուսաստանից ինչ-որ բանի՝ այս պատերազմը դադարեցնելու համար։ Սա նրա պատերազմը չէ, բայց նա ուզում է, որ այն ավարտվի», – ասել է պետքարտուղարը։
Ռուբիոյի խոսքով՝ Ռուսաստանը պարզապես ժամանակ է ձգում։
«Դոնալդ Թրամփը չի պատրաստվում թույլ տալ իրեն ընկնել այս թակարդը։ Նա չի պատրաստվում անվերջ խոսել», – ասել է Ռուբիոն։