Մարկո Ռուբիո. Երկար ժամանակ Եվրոպայում գործող գաղափարախոսները փորձել են ստիպել ամերիկյան հարթակներին պատժել ամերիկյան հայացքները, Թրամփի վարչակազմը այլևս չի հանդուրժի նման գործողությունները

11:10, 24.12.2025

Շատ երկար ժամանակ եվրոպայում գործող գաղափարախոսները կազմակերպված կերպով փորձում էին ստիպել ամերիկյան հարթակներին պատժել այն ամերիկյան հայացքները, որոնց իրենք դեմ են հանդես գալիս, – այդ մասին սոցիալական ցանցում գրում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ինչպես գրում է Ռուբիոն, Թրամփի վարչակազմն այլևս չի համակերպվի արտատարածքային գրաքննության նման կոպիտ գործողությունների հետ։

«Այսօր Պետդեպարտամենտը քայլեր կձեռնարկի՝ գլոբալ գրաքննության արդյունաբերական համալիրի առաջատար գործիչներին արգելելու Միացյալ Նահանգներ մուտք գործելը։ Մենք պատրաստ ենք և ունենք ցանկություն ընդլայնելու այս ցուցակը, եթե մյուսները չփոխեն իրենց ընթացքը», – գրում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Տեղեկացնենք, որ Պետդեպարտամենտը ԱՄՆ մուտք գործելու արգելք է սահմանել հինգ անձի նկատմամբ, որոնք ամերիկյան առցանց հարթակներում իրականացրել են նյութերի գրաքննություն։ Նրանցից մեկը Եվրահանձնաժողովի նախկին հանձնակատար Թիերի Բրետոնն է։

Նմանատիպ