Մարկո Ռուբիո. Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը այս փուլում չի քննարկվում, մեր գլխավոր նպատակը հիմա հակամարտության դադարեցումն է
ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը այս փուլում չի քննարկվում։
Ինչպես Մարկո Ռուբիոն ասել է Ռեյկյավիկում կայացած մամուլի ասուլիսում, այս պահին գլխավոր նպատակը հակամարտության դադարեցումն է։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը, ինչպես գիտեք, այս հարցը այս պահին օրակարգում չէ, քանի որ որոշման համար անհրաժեշտ է կոնսենսուս, ավելի ճիշտ՝ լիակատար միաձայնություն։ Ուկրաինայի հետ կապված մեր գլխավոր նպատակը հիմա հակամարտության դադարեցումն է, եթե հնարավոր է, քանի որ մարդկանց կորուստը իսկապես ցավալի է», – ասել է Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը հետևում է պատերազմի ընթացքին, և գործընթացները բացասաբար են զարգանում։
«Մենք հստակ հայտարարել ենք, որ եթե կարող ենք որևէ կերպ նպաստել պատերազմի դադարեցմանը, ապա ցանկանում ենք կառուցողական դեր խաղալ», – նշել է Ռուբիոն։
Տեղեկատվության համար՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպել է Իսլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ։