Մարկո Ռուբիո. Վերջին տեղեկությունների համաձայն՝ մենք շատ մոտ ենք ավարտին, օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը հիանալի է Ուկրաինայի համար և ճիշտ որոշում մեզ համար

16:50, 27.02.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասում է, որ ուկրաինա-ռուսական պատերազմը պետք է ավարտվի, և հանքային ռեսուրսների մասին համաձայնագիրը քայլ է դեպի այդ նպատակը:

Ռուբիոն ասաց, որ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը լավ է և կարևոր, բայց հիմնական նպատակը պատերազմի ավարտն է:

«Նախագահը շատ հստակ ասել է, որ եթե պատերազմն ավարտելու հնարավորություն կա, նա ցանկանում է օգտվել այդ հնարավորությունից։ Այս մասին նա խոսել է նաեւ նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Նա այս պատերազմը համարում է անիմաստ, ծախսատար պատերազմ»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում։

Բացի այդ, Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ հանքային պաշարների մասին պայմանագիրը գրեթե ավարտված է։

Իմ վերջին տեղեկություններով մենք շատ մոտ ենք եզրագծին»,- ասել է Մարկո Ռուբիոն։

Մարկո Ռուբիոն հարցազրույցում քննարկել է նաև, թե օգտակար հանածոների մասին համաձայնագիրը Ուկրաինային կբերի։

«Սա լավ համաձայնագիր է Ուկրաինայի համար։ ԱՄՆ-ն աշխատում է նրանց հետ, որպեսզի հակամարտությունից հետո նրանք կարողանան օգտագործել իրենց բնական ռեսուրսները ոչ միայն ամերիկացի հարկատուների պարտքը մարելու, այլև Ուկրաինայի տնտեսությունը զարգացնելու համար։ Կարծում եմ՝ սա հիանալի պայմանավորվածություն է նրանց համար և ճիշտ որոշում՝ մեզ համար»,- նշել է պետքարտուղարը։

Բացի այդ, լրագրողը ԱՄՆ պետքարտուղարին հարց է ուղղել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին, ինչին ի պատասխան Ռուբիոն ասել է.

«Անվտանգության երաշխիքն այն է, որ ԱՄՆ-ն այժմ Ուկրաինայի գործընկերն է ինչ-որ կարևոր հարցում։ Սա մեզ եկամուտ կբերի, որպեսզի գումար վերադարձնենք մեր հարկատուներին, ինչպես նաև Ուկրաինային, որպեսզի այն զարգանա։ Ուկրաինային անհրաժեշտ են ոչ միայն անվտանգության երաշխիքներ, այլ նաև զսպող գործոն։ Նրանց անհրաժեշտ է այնպիսի իրավիճակ, որտեղ ապագայում ցանկացած մեկի վրա հարձակվելը թանկ կնստի: Սրա մասին կարելի է խոսել, և պարտադիր չէ, որ դա լինի միայն Ամերիկան: Եվրոպացիներն էլ պետք է զբաղվեն դրանով»։

Նմանատիպ