Մարկո Ռուբիո - «Թրամփի երթուղին» խաղաղության ճանապարհ է հարթում Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի համար
Մարկո Ռուբիո - «Թրամփի երթուղին» խաղաղության ճանապարհ է հարթում Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի համար

«Թրամփի երթուղին» խաղաղության ճանապարհ է հարթում Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի համար,- այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ կայացած մամուլի ասուլիսում։

Ռուբիոն նշեց, որ իր համար պատիվ է ստորագրել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում։

Նրա խոսքով՝ սա ևս մեկ պատմական քայլ է և ներկայացնում է խաղաղության ճանապարհ դեպի Հայաստան և տարածաշրջան։

«Այսօր, ռազմավարական գործընկերության խարտիան թարմացնելով՝ մենք կարող ենք ուրվագծել ԱՄՆ-ի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների ապագան և ստեղծել նոր ուղի գործընկերության և տնտեսական հնարավորությունների համար հայերի և ամերիկացիների համար», – ասաց պետքարտուղարը։

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշեց, որ այս համագործակցությունը դրանով չի սահմանափակվում, և դրա հիմնական խնդիրն է զարգացնել հարաբերությունները՝ ի շահ երկու ժողովուրդների։ Ռուբիոյի խոսքով՝ Հայաստանի կառավարության գործունեությունը ճանապարհ է հարթում դեպի ավելի լավ ապագա Հայաստանի համար։

Տեղեկատվության համար՝ Հայաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության խարտիա։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։