Մարկո Ռուբիո. Թրամփի դիրքորոշումն է՝ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում բանակցությունների միջոցով, ցանկացած բանակցություն ենթադրում է զիջումներ, և չի ավարտվի կողմերից մեկի առավելագույն նպատակների իրագործմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն այն է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի բանակցությունների միջոցով, սակայն ցանկացած բանակցություն կներառի զիջումներ երկու կողմերից,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Մարկո Ռուբիոն ասել է, որ պատերազմն ավարտելու համար ժամանակ է պետք:
Այս մասին Մարկո Ռուբիոն ասել է լրագրող Մեգի Քելիին տված հարցազրույցում։
Հարցին, թե որ երկրի ղեկավարն է խաղաղ բանակցությունների ամենամեծ խոչընդոտը, պետքարտուղարը պատասխանել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ունեն իրենց ներքին շահերը։
«Պատկերացրեք, որ դուք ուկրաինացի եք, ռուսները ձեզ այդքան տառապանք են պատճառել և հիմա թույլ կտա՞ք, որ ձեր հողերը վերցնեն: Այսինքն՝ Ուկրաինայում մարդիկ կվրդովվեն այս պատճառով, և դա հասկանալի է», – ասել է Մարկո Ռուբիոն:
Սակայն նա ասաց, որ այս պատերազմում երկու կողմերն էլ ծանր գին են վճարում, և թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը շահագրգռված են պատերազմի ավարտի մեջ։
«Այս պատերազմը չի ավարտվի այն բանով, որ կողմերից մեկը կհասնի իր առավելագույն նպատակներին, և շատ ծանր աշխատանք է լինելու անելու։ Կարծում եմ, որ դա հնարավոր է միայն ԱՄՆ նախագահ Թրամփի ղեկավարությամբ։ Հեշտ չի լինի, որոշ ժամանակ կպահանջվի։ Բայց ես գիտեմ, որ Թրամփը հաստատակամ է դրան հասնելու համար», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը։