Մարկո Ռուբիո – Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ, մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար

10:13, 09.06.2026

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին գրել է Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում։

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը հաղթանակի կապակցությամբ։ Մենք շարունակում ենք հանձնառու մնալ Վաշինգտոնի պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակների առաջխաղացմանը, այդ թվում՝ Թրամփի ուղին դեպի խաղաղություն և բարգավաճում։ Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար», – գրել է Ռուբիոն։

Նմանատիպ