Մարկո Ռուբիո - Շնորհավորում եմ վրաց ժողովրդին Ազգային օրվա կապակցությամբ, Միացյալ Նահանգները հանձնառու է այնպիսի գործընկերության, որը համապատասխանում է Վրաստանի անվտանգ և բարգավաճ ապագայի ձգտումներին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորում է Վրաստանին Անկախության օրվա կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձի տեքստը հրապարակում է Պետդեպարտամենտը։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ վրաց ժողովրդին Ազգային օրվա կապակցությամբ։ Այս տարին նոր հնարավորություններ է ընձեռում ամերիկյան և վրաց ժողովուրդների միջև բարեկամությունը խորացնելու և մեր երկու ազգերի անվտանգությունն ու բարգավաճումը խթանելու համար։ Միացյալ Նահանգները մշտապես աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։ Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին՝ կայուն անվտանգության, ազատության և անկախության ձգտման գործում։ Միացյալ Նահանգները հանձնառու է այնպիսի գործընկերության, որը համապատասխանում է Վրաստանի անվտանգ և բարգավաճ ապագայի ձգտումներին», – ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։