Մարկո Ռուբիո. Ռուսները պատրաստվում են ներկայացնել այն պայմանները, որոնք պահանջում են հրադադարի համար, մենք սպասում ենք այդ պայմաններին և կունենանք ավելի հստակ պատկերացում Պուտինի մտադրությունների մասին

10:14, 21.05.2025

Ռուսաստանը խոստացել է ԱՄՆ-ին ներկայացնել «այն պայմանները, որոնք անհրաժեշտ են նրանց համար Ուկրաինայի հետ հրադադարի հասնելու համար», – այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատում անցկացված լսումների ժամանակ։

«Մեր ունեցած տեղեկություններով՝ ռուսները պատրաստվում են ներկայացնել պայմաններ, որոնք նրանք առաջ են քաշում հրադադարի համար։ Սա հետագայում հնարավորություն կտա ավելի լայն բանակցությունների համար։ Մենք սպասում ենք այդ պայմաններին, և երբ տեսնենք, թե ինչպիսին են դրանք, ավելի հստակ պատկերացում կունենանք Պուտինի մտադրությունների մասին», – ասել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է լուծում Ուկրաինայի հակամարտությանը, և ոչ «խաղաղություն, որը կտևի երեք ամիս, իսկ հետո կվերսկսվեն ռազմական գործողությունները»։

Նմանատիպ