Մարկո Ռուբիո. Ռուսաստանը ցանկանում է այն, ինչի վրա իրավունք չունի, իսկ Ուկրաինան ցանկանում է այն, ինչը չի կարող վերադարձնել ռազմական ճանապարհով. սա է մարտահրավերի էությունը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը ռազմական ճանապարհով չի լուծվի։
«Ուկրաինայի հետ կապված մեր առջև ծառացած հիմնարար մարտահրավերն այսպես է՝ Ռուսաստանը ցանկանում է այն, ինչ իրեն չի պատկանում և ինչի իրավունքը չունի, իսկ Ուկրաինան ուզում է վերադարձնել այն, ինչը ռազմական ճանապարհով հնարավոր չէ։ Ահա հենց սա է խնդրի էությունը», – հայտարարել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ այդ պատճառով է, որ հակամարտությանը «ռազմական լուծում չկա և այն պետք է ավարտվի բանակցությունների միջոցով»։