Մարկո Ռուբիո - Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն ինչ անել՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, հուսով եմ, որ մի պահ մենք կրկին հնարավորություն կունենանք այս դերը խաղալու
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արձագանքում է Կիևի վրա լայնածավալ հարձակմանը։
Նրա խոսքով, Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն ինչ անել՝ պատերազմը դադարեցնելու համար։
«Ահա թե ինչ է պատահում այս պատերազմներում։ Այն շարունակում է սրվել։ Մի կողմից ուժեղ հարված է հասցվում, իսկ հետո ի պատասխան՝ ավելի մեծ հարված։ Ամեն անգամ, երբ տեսնում եք նման մեծ հարվածներ մեկ կամ մյուս կողմից, դա հիշեցում է, թե ինչու է այս սարսափելի պատերազմը, որը տևում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ավելի երկար, շարունակվում և պետք է ավարտվի։ Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն ինչ անել՝ այս պատերազմը դադարեցնելու համար։ Հուսով եմ, որ մի պահ մենք կրկին հնարավորություն կունենանք այս դերը խաղալու», – ասաց Մարկո Ռուբիոն։
Տեղեկության համար, մայիսի 24-ին Ռուսաստանը հարձակում սկսեց Կիևի վրա՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։