Մարկո Ռուբիո. Մենք Ուկրաինային և Ռուսաստանին ցույց տվեցինք դեպի խաղաղություն տանող ուղին և մեզ անհրաժեշտ է, որ երկուսն էլ ասեն՝ «այո», բոլորը պետք է շնորհակալություն հայտնեն Թրամփին այն բանի համար, որ նա փորձում է փրկել կյանքեր

11:45, 25.04.2025

Մենք ցույց տվեցինք Ուկրաինային և Ռուսաստանին դեպի խաղաղություն տանող ուղին, – այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Նախ և առաջ մենք մեր գործընկերներին առաջարկեցինք տարբերակներ՝ քննարկելու այն հարցերը, որոնք անհրաժեշտ կլինեն պատերազմի ավարտի համար։ Այս պատերազմը հնարավոր է ավարտել։ Այս մասին պետք է համաձայնության գան երկու կողմերը։ Մենք ցույց տվեցինք նրանց առաջընթացի ուղին», – նշել է Ռուբիոն։

Նրա խոսքով, այդ գաղափարների քննարկումը արդեն իսկ տեղի է ունեցել:

«Երեկ լավ հանդիպում տեղի ունեցավ։ Շաբաթ և կիրակի ևս լավ հանդիպումներ են սպասվում։ Մենք ցույց տվեցինք նրանց խաղաղության ուղին։ Մենք ուզում ենք, որ Ուկրաինան և Ռուսաստանը երկուսն էլ ասեն՝ «այո»։ Բոլորը պետք է շնորհակալ լինեն նախագահ Թրամփին՝ որպես խաղաղարարի, ով փորձում է փրկել կյանքեր։ Սա է այն, ինչ մենք փորձում ենք անել այստեղ։ Սա մեր պատերազմը չէ։ Մենք չենք սկսել այն, ինչպես գիտեք, բայց փորձում ենք վերջ տալ մահվան ու ավերածությանը»։

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ վարչակազմը «կանի ամեն ինչ, ինչ կարող է», որպեսզի ի վերջո երկու կողմն էլ ասի՝ «այո»։

Նմանատիպ