Մարկո Ռուբիո. Կասկած չկա, որ անօդաչու թռչող սարքերը միտումնավոր են արձակվել, հարցն այն է, թե արդյոք դրանք հատուկ նախատեսված էին Լեհաստան մուտք գործելու համար, եթե այո, ապա սա շատ սրող քայլ կլինի
Մարկո Ռուբիո. Կասկած չկա, որ անօդաչու թռչող սարքերը միտումնավոր են արձակվել, հարցն այն է, թե արդյոք դրանք հատուկ նախատեսված էին Լեհաստան մուտք գործելու համար, եթե այո, ապա սա շատ սրող քայլ կլինի

Անկասկած, անօդաչու թռչող սարքերը միտումնավոր են արձակվել։ Հարցն այն է, թե արդյոք անօդաչու թռչող սարքերը հատուկ նախատեսված էին Լեհաստան մուտք գործելու համար, Իսրայել մեկնելուց առաջ լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ սա անընդունելի, ցավալի և վտանգավոր զարգացում է։

«Եթե անօդաչու թռչող սարքերը ուղղված էին Լեհաստանի դեմ, և եթե ապացույցները մեզ տանում են դրան, ապա ակնհայտ է, որ դա շատ սրող քայլ կլինի։ Կան այլ հնարավորություններ, բայց կարծում եմ, որ մենք ուզում ենք իմանալ բոլոր փաստերը և խորհրդակցել մեր դաշնակիցների հետ՝ նախքան որևէ կոնկրետ որոշում կայացնելը», – ասել է Մարկո Ռուբիոն։

Լեհաստանը սեպտեմբերի 12-ին մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն ենթադրությունը, որ ներխուժումը կարող էր սխալ լինել։ Ռուսաստանը հայտարարել է, որ իր ուժերը հարձակվում էին Ուկրաինայի վրա անօդաչու թռչող սարքերի ներխուժման պահին և մտադրություն չունեին հարձակվել Լեհաստանում գտնվող թիրախների վրա։