Մարկո Ռուբիո. Իրանի ռեժիմին երբեք չպետք է թույլ տրվի միջուկային զենք ունենալ, դա տեղի չի ունենա Դոնալդ Թրամփի նախագահության օրոք
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա Դոնալդ Թրամփի նախագահության օրոք։
Այս մասին Մարկո Ռուբիոն ասել է Քեթրին Հերիջին տված հարցազրույցում։
Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է վերադառնալ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման ռեժիմին։
«Ուզում եմ հասկացնել, որ իրանական ռեժիմին երբեք չպետք է թույլ տալ միջուկային զենք ունենալ, որով նրանք կարող են պատանդ պահել աշխարհը և պոտենցիալ հարձակվել Իսրայելի վրա»,- ասել է պետքարտուղարը։
Մարկո Ռուբիոն նշել է, որ եթե ԱՄՆ-ն ցանկանար վերջ տալ իրանական ռեժիմին, դա արդեն տեղի կունենար։
«Բայց նախագահը խաղաղարար է: Նա ավելի շուտ կխուսափեր սրանից և թույլ չտա, որ նման հանգամանքներ առաջանան։ Բայց Դոնալդ Թրամփի օրոք Իրանը միջուկային չի լինի»,- նշել է Մարկո Ռուբիոն։