Մարկո Ռուբիո - Հայաստանի հետ համաձայնագիրը թույլ կտա մեր մասնավոր հատվածին ներդրումներ կատարել այս միջանցքում՝ մեր ընկերությունների և շահերի օգտին
Հայաստանի հետ համաձայնագիրը թույլ կտա մեր մասնավոր հատվածին ներդրումներ կատարել այս միջանցքում՝ մեր ընկերությունների և շահերի օգտին, Ադրբեջանի, Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների համար, – ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատում լսումների ժամանակ։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը գոհ չէ ԱՄՆ-ի ներգրավվածությունից Հարավային Կովկասում։
«Մենք անցյալ շաբաթ ստորագրեցինք Թրամփի երթուղու համաձայնագիրը Հայաստանի հետ։ Թրամփի երթուղին նախորդում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին, բայց այն շատ ավելին է։ Այն ունի վերափոխող ներուժ և իր ռազմավարական դիրքով Հայաստանը դարձնելու տարածաշրջանի խոշոր առևտրային կենտրոն։ Այն լուծում է մուտքի հարցը, որի մասին մտահոգված է Ադրբեջանը։ Այն փուշ է եղել նրանց հարաբերություններում։ Այն ունի վերափոխելու ներուժ։ Երկար ժամանակ մեր հարաբերությունները Հայաստանի հետ բավականին պասիվ են եղել։ Այս հարաբերությունները վերականգնվել են երկրների միջև, ինչը թույլ է տալիս մեզ ուսումնասիրել բոլոր տեսակի հնարավորությունները։ Մեր համաձայնագիրը թույլ կտա մեր մասնավոր հատվածին ներդրումներ կատարել այս միջանցքում՝ մեր ընկերությունների և շահերի, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների օգտին։ Ռուսները գոհ չեն մեր ներգրավվածությունից այնտեղ։ Նրանք ցանկանում են, որ Հայաստանի ներկայիս նախագահը պարտվի ընտրություններում։ Պարզ ասած՝ մենք այնտեղ չենք՝ խախտելու Հայաստանի ինքնիշխանությունը, մենք նրանց չենք ասում, որ չընկերանան ուրիշների հետ։ Մենք ցանկանում ենք նրանց հետ հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն ոչ միայն խաղաղության վրա, խաղաղությունը կարևոր է։ Սա սկիզբ է։ Սա տնտեսական հնարավորություն է, որը կօգտակար լինի ամերիկյան ընկերությունների համար: Ադրբեջանցիները նույնպես կշահեն այս միջանցքի բացումից», – ասաց Մարկո Ռուբիոն։