Մարկո Ռուբիո – Այսօր լավ օր էր խաղաղության համար, մենք մեկ քայլով մոտեցանք Ուկրաինայում կայուն խաղաղության վերականգնմանը

10:22, 12.03.2025

Մենք մեկ քայլով մոտեցանք Ուկրաինայում կայուն խաղաղության վերականգնմանը, – այս մասին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների ավարտից հետո սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Այսօր լավ օր էր խաղաղության համար։ ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի ղեկավարության և Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բին Սալմանի հյուրընկալության շնորհիվ մենք մեկ քայլով մոտեցանք Ուկրաինայում կայուն խաղաղության վերականգնմանը։ Գնդակը հիմա Ռուսաստանի դաշտում է», – գրել է Մարկո Ռուբիոն։

Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններից հետո հրապարակվեց Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների համատեղ հայտարարությունը, համաձայն որի՝ Ուկրաինան պատրաստ է 30-օրյա կրակի դադարի, իսկ ԱՄՆ-ը կվերսկսի հետախուզական տվյալների փոխանակումն ու Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելը։

Նմանատիպ