Մարկո Ռուբիո - Աշխարհն ավելի անվտանգ կլինի, երբ Իրանում առաքելությունն ավարտվի
Մարկո Ռուբիո - Աշխարհն ավելի անվտանգ կլինի, երբ Իրանում առաքելությունն ավարտվի

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ աշխարհն ավելի անվտանգ կլինի, երբ Իրանում առաքելությունն ավարտվի։

Ըստ Մարկո Ռուբիոյի՝ ԱՄՆ-ն ներգրավված է մի առաքելության մեջ, որի թիրախը «աշխարհի ամենամեծ պատանդ վերցնողն է, ահաբեկչության առաջատար հովանավորը՝ իրանական ռեժիմը»։

Բացի այդ, նա բացատրել է, որ ԱՄՆ առաքելության նպատակները հստակ են և ներառում են «իրանական ռեժիմի հրթիռային արձակման հնարավորությունների և այդ հրթիռներն արտադրող գործարանների, ինչպես նաև նրանց նավատորմի ոչնչացումը»։

«Մենք մեր նպատակին հասնելու ճանապարհին ենք։ Ամեն օր այս իրանական ռեժիմն ունի ավելի քիչ հրթիռներ և ավելի քիչ արձակման սարքեր, նրանց գործարանները ավելի քիչ են աշխատում, և նրանց նավատորմը ոչնչացվում է», – ասել է Մարկո Ռուբիոն։

Մարկո Ռուբիոն նաև նշել է, որ Իրանի «ահաբեկչական ռեժիմը փորձում է աշխարհը պատանդ պահել»։

«Նրանք փորձում են աշխարհը պատանդ պահել։ Նրանք հարձակվում են իրենց հարևանների վրա։ Նրանք հարձակվում են հարևան երկրների, նրանց էներգետիկ ենթակառուցվածքների, նրանց քաղաքացիական անձանց վրա, նրանք հարձակվում են դեսպանատների վրա։ Սա ահաբեկչական ռեժիմ է», – ասաց ԱՄՆ պետքարտուղարը։