Մարկո Ռուբիո. Արտաքին օգնության նոր դարաշրջանը կվերացնի այն ծայրահեղ գաղափարախոսական նախագծերը, որոնք ամերիկացի ժողովուրդը ստիպված էր ֆինանսավորել նախորդ վարչակազմերի կողմից
Մարկո Ռուբիո. Արտաքին օգնության նոր դարաշրջանը կվերացնի այն ծայրահեղ գաղափարախոսական նախագծերը, որոնք ամերիկացի ժողովուրդը ստիպված էր ֆինանսավորել նախորդ վարչակազմերի կողմից

«Արտաքին օգնության այս նոր դարաշրջանը վերացնում է ծայրահեղ իդեոլոգիական ծրագրերը, որոնց ֆինանսավորումը նախկին վարչակազմերը ստիպում էին ամերիկացի ժողովրդին», — այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցում՝ կիսվելով Պետդեպարտամենտի հրապարակմամբ, որտեղ հիշատակվում է, թե ինչպես մեկ տարի առաջ որոշ մարդիկ, գտնվում էին խուճապի մեջ և պնդում էին, թե USAID-ի փակումը կբերի կործանարար հետևանքների։

Ռուբիոն շեշտել է, որ արտաքին օգնության նոր մոդելը նաև վերացնելու է «անարդյունավետ ոչ կառավարական կազմակերպությունների արդյունաբերական համալիրը»։

«Արտաքին օգնության այս նոր դարաշրջանը վերացնում է ծայրահեղ իդեոլոգիական ծրագրերը, որոնց ֆինանսավորումը նախկին վարչակազմերը պարտադրում էին ամերիկյան ժողովրդին։ Սա վերացնում է անարդյունավետ ոչ կառավարական կազմակերպությունների արդյունաբերական համալիրը և ամերիկացիներին դնում է առաջնահերթության դիրքում», — գրել է Ռուբիոն։