Մարկո Ռուբիո. ԱՄՆ-ն մտահոգված է Ստամբուլի քաղաքապետի կալանավորումից հետո Թուրքիայում զարգացող իրադարձություններով, մենք չենք ցանկանում տեսնել նման անկայունություն որևէ երկրի կառավարման մեջ

10:18, 28.03.2025

ԱՄՆ-ն մտահոգված է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում ընթացող զարգացումներով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետական քարտուղար Մարկո Ռուբիոն։

Մարկո Ռուբիոյի խոսքով՝ նա իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Մենք հետևում ենք իրադարձություններին, հայտնել ենք մտահոգություն։ Մեզ դուր չի գալիս նման անկայունություն որևէ երկրի կառավարման համակարգում, հատկապես երբ խոսքը վերաբերում է մեր մերձավոր դաշնակիցներից մեկին», – ասել է Մարկո Ռուբիոն լրագրողների հետ զրույցում։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ այցի ընթացքում հանդիպել է Մարկո Ռուբիոյի հետ Պետդեպարտամենտում։

Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումը նվիրված էր անվտանգության և առևտրային հարցերին։

Նմանատիպ