Մարկո Ռուբիո – ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստան-Ադրբեջան պատմական համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, այժմ ժամանակն է նոր դարաշրջանի մեկնարկի համար Հարավային Կովկասի ժողովուրդների համար

19:30, 14.03.2025

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստան-Ադրբեջան պատմական համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, – նշված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում։

Ռուբիոյի խոսքով՝ եկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ժամանակը։

«ԱՄՆ-ն բարձր է գնահատում պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ավարտը։ Սա երկու երկրների համար հնարավորություն է նոր էջ բացելու տասնամյակներ տևած հակամարտության պատմության մեջ՝ համաձայն նախագահ Թրամփի տեսլականի՝ ավելի խաղաղ աշխարհի համար։

Հիմա եկել է խաղաղության ձգտման, համաձայնագրի ստորագրման, դրա վավերացման և Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարեկեցության հաստատման նոր դարաշրջանի մեկնարկի ժամանակը», – հայտարարել է Ռուբիոն։

Նմանատիպ