Մարկո Ռոսի. Դժվար է հավատալ, որ երեք խաղում ընդամենը մեկ գոլ ենք խփել, Վրաստանի հետ խաղում արժանի էինք նաև երկրորդ գոլին #1TVSPORT

10:37, 03.10.2026

Վրաստանի հետ հանդիպման ավարտից հետո Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին հայտարարել է, որ թիմը լավ է խաղացել, սակայն դժգոհ է մնացել հանդիպման վերջին 10 րոպեից:

«Վրաստանի հավաքականում թոփ-լիգաների 10 ֆուտբոլիստ կա, և թիմը բարձր որակ ու լավ տեխնիկական պատրաստվածություն է դրսևորում: Այնուամենայնիվ, մենք արժանի էինք նաև երկրորդ գոլին: Հանդիպման վերջնամասում Սոբոսլայիին փոխարինելուց հետո դժվարություններ ունեցանք, բայց արժանիորեն վաստակեցինք երեք միավորը:

Ուրախ եմ, որ պաշտպանությունը կրկին հուսալի տեսք ուներ. դրա մասին է վկայում առանց բաց թողած գոլի հերթական հանդիպումը: Այնուամենայնիվ, հարձակման գծում մեզ ավելի շատ կենտրոնացվածություն է հարկավոր: Մենք գոլային չորս իրական պահ ունեինք և օգտագործեցինք միայն մեկը, ինչն այս մակարդակի վրա բավարար չէ:

Այս երեք խաղում բազմաթիվ պահեր ստեղծեցինք: Դա հաշվի առնելով՝ դժվար է հավատալ, որ ընդամենը մեկ գոլ ենք խփել, բայց իրականությունը սա է: Այժմ մեզ ուժերի վերականգնում է անհրաժեշտ, քանի որ երեք օրից խաղալու ենք Ուկրաինայի հետ, և դա նույնպես շատ բարդ հանդիպում է լինելու»,- հայտարարել է Հունգարիայի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին:

Հունգարիայի ազգային հավաքականը Ուկրաինային կդիմակայի երկուշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, Տրնավայում, իսկ Վրաստանի հավաքականը Բելֆաստում հյուրընկալվելու է խմբի առաջատար Հյուսիսային Իռլանդիային:

Նմանատիպ