Մարկ Ռյուտեն ժամանել է Կիև
Մարկ Ռյուտեն ժամանել է Կիև

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այժմ գտնվում է Ուկրաինայում։ Նա Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ այցելել է Ազգային հիշատակի ժողովրդական հուշահամալիր։

Ինչպես գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում, նրանք հարգել են այն հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել երկրի պաշտպանության համար։

«Անկախության հրապարակ։ Ազգային հիշատակի ժողովրդական հուշահամալիր։ Հուշահամալիր, որը հարգանքի տուրք է մատուցում մեր հերոսներին, զինվորներին, մեր ժողովրդին, ովքեր պաշտպանել են Ուկրաինան թշնամուց, պայքարել են և ամենամեծ զոհաբերությունն են արել այս պատերազմում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ այսօր հարգանքի տուրք մատուցեցինք զոհված ուկրաինացի պաշտպանների հիշատակին։ Հավերժ փառք մեր մարտիկներին։ Հավերժ երախտագիտություն նրանց անձնազոհության և հայրենիքի պաշտպանության համար։ Մեր պարտքն է պահել մեր ընկած հերոսների հիշատակը», – գրել է Զելենսկին։