Մարկ Ռյուտեն ստանձնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները
Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն այսօր ստանձնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։
Արարողությունը տեղի է ունենում դաշինքի կենտրոնակայանում, որից հետո Մարկ Ռյուտեն կանցկացնի առաջին մամուլի ասուլիսը, նա կխոսի դաշինքի ծրագրերի ու մարտահրավերների մասին։
Հոկտեմբերի 17-18-ը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ 32 երկրների պաշտպանության նախարարների ամենամյա աշնանային հանդիպումը, հաջորդ հանդիպումը նախատեսված է դեկտեմբերին։
Դաշինքի նոր գլխավոր քարտուղարը պետք է նախապատրաստի ՆԱՏՕ-ի հունիսի 24-26-ի գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել Հաագայում։
Մարկ Ռյուտեն 13 տարի ղեկավարել է հոլանդական չորս կոալիցիոն կառավարություններ: