Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ եվրոպացի դաշնակիցները և Կանադան պետք է «քվանտային թռիչք» կատարեն ՆԱՏՕ-ում իրենց ներդրումների և հնարավորությունների հարցում, և դրա համար ամենակարևորը շատ ավելի մեծ ներդրումներ անելն է
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Եվրամիությանն ու Կանադային կոչ է անում մեծացնել դաշինքի պաշտպանական ծախսերը և իրականացնել «քվանտային թռիչք»։
Ինչպես Ռյուտեն նշել է տարեկան զեկույցը ներկայացնելիս, եվրոպացի դաշնակիցներն ու Կանադան 2024 թվականին ՆԱՏՕ-ի բյուջեում ներդրումները 19.4%-ով ավելացրել են նախորդ տարվա համեմատ, սակայն նրա խոսքով, անհրաժեշտ է այս ջանքերն էլ ավելի մեծացնել։
«Եվրոպացի դաշնակիցները և Կանադան պետք է «քվանտային թռիչք» կատարեն ՆԱՏՕ-ում իրենց ներդրումների և հնարավորությունների հարցում, և դրա համար անհրաժեշտ է շատ ավելի մեծ ներդրումներ», – հայտարարել է Ռյուտեն։
Ըստ զեկույցի, 2024 թվականին ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերում ԱՄՆ-ի ներդրումը կազմել է 64%, իսկ եվրոպացի դաշնակիցների և Կանադայի ներդրումը՝ 36%։ Ինչ վերաբերում է ՀՆԱ-ի 2%-ի ցուցանիշին, դաշինքի 32 անդամ երկրներից 22-ը կատարել են այդ պահանջը։
Նշենք, որ ԱՄՆ-ն պահանջում է ՆԱՏՕ-ի բյուջեի համար ՀՆԱ-ի 2%-ից ավելացնել մինչեւ 5% ներդրումները։