Մարկ Ռյուտեն ասում է, որ Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ի 33-րդ կամ 34-րդ անդամը, թեև ինքը հստակ չգիտի, թե երբ Ուկրաինան կմիանա ռազմաքաղաքական դաշինքին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքով, Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ի 33-րդ կամ 34-րդ անդամը, թեև ինքը հստակ չգիտի, թե երբ Ուկրաինան կմիանա ռազմաքաղաքական դաշինքին։
ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքով, հնարավոր է, որ Ուկրաինա պետությունից առաջ դաշինքի շարքերը համալրի որևէ այլ երկիր, և այդպիսով Ուկրաինան դառնա 34-րդը։
«Միգուցե նրանց առաջ մեկ ուրիշը հայտնվի, բայց Ուկրաինան ապագայում կլինի ՆԱՏՕ-ի անդամ։ Ահա թե ինչ ենք մենք որոշել Վաշինգտոնի գագաթնաժողովում։ Աշխատանքներ են տարվում դաշինքին Ուկրաինայի միանալու համար կամուրջ կառուցելու ուղղությամբ։ Ուստի, եթե կա կոնկրետ «երբ» հարց, ես հիմա չեմ կարող դրան պատասխանել։ Մենք աշխատում ենք այս բոլոր ուղղություններով, որպեսզի իրականում մի օր նրանք դառնան ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Մարկ Ռյուտեն։