Մարկ Ռյուտե. Եթե Հյուսիսային Կորեան զորքեր ուղարկի Ուկրաինա Ռուսաստանին աջակցելու համար, դա զգալիորեն կսրի հակամարտությունը
Եթե Հյուսիսային Կորեան զորքեր ուղարկի Ուկրաինա՝ Ռուսաստանին աջակցելու համար, դա զգալիորեն կսրի հակամարտությունը, սոցցանցում գրում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Հյուսիսային Կորեան 10,000 զինվոր է պատրաստում Ռուսաստանին օգնելու համար, իսկ հյուսիսկորեացի սպաներն արդեն տեղակայված են Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքում:
Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության պետ Կիրիլ Բուդանովի խոսքով, իրենց տեղեկություններով, նոյեմբերի 1-ից մինչև 11 հազար հյուսիսկորեացի զինվոր պատրաստ կլինի Ուկրաինայի դեմ կռվել։