Մարկ Ռյուտե. Թուրքիան, ՆԱՏՕ-ի շատ կարևոր դաշնակիցը, ինքնիշխան իրավունք ունի համագործակցելու BRICS-ի գործընկերների հետ
Մարկ Ռյուտե. Թուրքիան, ՆԱՏՕ-ի շատ կարևոր դաշնակիցը, ինքնիշխան իրավունք ունի համագործակցելու BRICS-ի գործընկերների հետ

ՆԱՏՕ-ի շատ կարևոր դաշնակից Թուրքիան ունի BRICS-ի գործընկերների հետ համագործակցելու ինքնիշխան իրավունք, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Չմոռանանք, որ Թուրքիան դաշինքի շատ կարեւոր դաշնակից է։ Այն ունի ՆԱՏՕ-ի ամենալավ զինված ուժերից մեկը: Այն կենսական դեր է խաղում և ունի BRICS-ի գործընկերների հետ աշխատելու ինքնիշխան իրավունք»,- ասել է Մարկ Ռյուտեն Էստոնիայի մայրաքաղաք Տալինում։

Ինչպես նշել է Ռյուտեն, նա գոհունակություն է հայտնում, որ Թուրքիան երկար տարիներ եղել է դաշինքի անբաժանելի մասը։

Ռուսաստանի Կազան քաղաքում ընթանում է «BRICS»-ի գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցելու համար Ռուսաստան էին ժամանել Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Հարավային Աֆրիկայի առաջնորդները։ BRICS-ի գագաթնաժողովին մասնակցում են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «BRICS»-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Ռուսաստան է ժամանել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։