Մարկ Ռյուտե – Շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին Գերմանիայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելու մեր ընդհանուր անվտանգության համար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շնորհավորում է Ֆրիդրիխ Մերցի պահպանողական դաշինքին Բունդեսթագի արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին այսօր Գերմանիայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատելու այս կարևոր պահին մեր ընդհանուր անվտանգության համար: Կարևոր է, որ Եվրոպան ավելացնի պաշտպանության ծախսերը, և ձեր ղեկավարությունը առանցքային կլինի դրանում»,- գրել է Մարկ Ռյուտեն սոցցանցում։
Նշենք, որ, ըստ Էգզիթ փոլի արդյունքների, Բունդեսթագի արտահերթ ընտրություններում Ֆրիդրիխ Մերցի պահպանողական «Քրիստոնյա դեմոկրատներ/Քրիստոնյա սոցիալական միություն» (CDU/CSU) պահպանողական դաշինքը առաջատար է Բունդեսթագի արտահերթ ընտրություններում 29 տոկոսով։ Երկրորդ տեղում Ալիս Վայդելի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունն է՝ 19,5 տոկոսով, իսկ Օլաֆ Շոլցի ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) ունի 16 տոկոս։