Մարկ Ռյուտե. Ռուսաստանի կողմից Լեհաստանի կամ դաշինքի մեկ այլ երկրի վրա հնարավոր հարձակման դեպքում մեր պատասխանը կործանարար կլինի

18:11, 26.03.2025

Ռուսաստանի կողմից Լեհաստանի կամ դաշինքի մեկ այլ անդամ պետության հնարավոր հարձակման դեպքում մեր պատասխանը կլինի կործանարար, – այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է Վարշավայում՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Երբ խոսքը վերաբերում է Լեհաստանի և ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանությանը, եթե որևէ մեկը մտածի, որ կհաջողվի խուսափել պատասխանատվությունից Լեհաստանի կամ դաշինքի այլ անդամ երկրի վրա հարձակվելու դեպքում, ապա նրանք կբախվեն այս դաշինքի ամբողջական ուժին։ Մեր պատասխանը կլինի կործանարար», – հայտարարել է Ռյուտեն։

Նրա խոսքով՝ սա պետք է «շատ հստակ լինի Վլադիմիր Պուտինի և յուրաքանչյուրի համար, ով կհամարձակվի հարձակվել մեզ վրա»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ տրանսատլանտյան գործընկերությունը մնում է դաշինքի հիմքը և սա չի փոխվի։

Նմանատիպ