Մարկ Ռյուտե. Մեծ պատիվ է նշանակվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Դաշինքը կա և կմնա մեր հավաքական անվտանգության հիմնաքարը
Մարկ Ռյուտե. Մեծ պատիվ է նշանակվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Դաշինքը կա և կմնա մեր հավաքական անվտանգության հիմնաքարը

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելը մեծ պատիվ է, դաշինքը մեր հավաքական անվտանգության հիմնաքարն է և կմնա»,-X սոցիալական ցանցում գրում է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, ով վերջերս նշանակվել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար : Մարկ Ռյուտեն պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 1-ից։

«Մեծ պատիվ է նշանակվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար։ Դաշինքը մեր հավաքական անվտանգության հիմնաքարն է և կմնա։ Այս կազմակերպությունը ղեկավարելը պատասխանատվություն է, որը ես անլուրջ չեմ վերաբերվում: Ես շնորհակալ եմ բոլոր դաշնակիցներին իրենց վստահության քվեի համար։ Ես մեծ ոգևորությամբ եմ սպասում հոկտեմբերին ստանձնել պաշտոնը որպես Ենս Ստոլտենբերգի իրավահաջորդ, ով 10 տարվա ընթացքում ակնառու առաջնորդություն է տվել ՆԱՏՕ-ին և որով ես միշտ հիացել եմ»,- գրել է Մարկ Ռյուտեն։