Մարկ Ռյուտե. Մենք մտահոգությամբ ու ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում Վրաստանում
Մարկ Ռյուտե. Մենք մտահոգությամբ ու ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում Վրաստանում

«Մենք ուշադիր հետևում ենք, որոշակի մտահոգությամբ, թե ինչ է տեղի ունենում Վրաստանում», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում։

Մարկ Ռյուտեին խնդրել են գնահատել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, ինչին ի պատասխան Ռյուտեն նշել է.

«Ես նախկինում մեկնաբանել եմ վրացական ընտրությունների արդյունքները և նաև մեր ցանկությունը, որ Վրաստանը մնա դեպի ՆԱՏՕ, դեպի Եվրամիություն ուղու վրա՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների արժեքներին համահունչ»: Բայց ես կարծում եմ, որ պետք է զերծ մնամ ամեն անգամ կրկնելուց, քանի որ ես արդեն արել եմ սա (մեկնաբանություն): «Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Վրաստանում, որոշակի մտահոգությամբ, կարող եք վստահ լինել»,- ասել է Մարկ Ռյուտեն։