Մարկ Ռյուտե. Մենք ընդհանուր առմամբ աջակցում ենք ընդլայնման փաթեթի վերաբերյալ Եվրոպական խորհրդին ներկայացված առաջարկներին, ներառյալ Վրաստանը
Մարկ Ռյուտե. Մենք ընդհանուր առմամբ աջակցում ենք ընդլայնման փաթեթի վերաբերյալ Եվրոպական խորհրդին ներկայացված առաջարկներին, ներառյալ Վրաստանը

Մենք հիմնականում աջակցում ենք Եվրահանձնաժողովի կողմից Եվրախորհրդին ներկայացված առաջարկներին՝ կապված ընդլայնման փաթեթի հետ, ներառյալ Վրաստանը,- ասել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն։

Նրա խոսքով, իրենք ակտիվորեն աշխատելու են կոնսենսուսի հասնելու համար։

«Ես ակտիվորեն աշխատելու եմ, և իմ գործընկերները նույնպես ակտիվորեն աշխատում են, որպեսզի կոնսենսուսի հասնենք ընդլայնման հետ կապված քայլերի, ինչպես նաև Ուկրաինային 50 միլիարդ տալու հարցում, քանի որ երկու խնդիրն էլ կարևոր նշանակություն ունեն։ Մինչ այժմ մենք միշտ կարողացել ենք միաձայն որոշումներ կայացնել, ներառյալ Վիկտոր Օրբանը։ Հուսով եմ, որ մենք նույնիսկ հիմա կկարողանանք դա անել»,- ասել է Մարկ Ռյուտեն։