Մարկ Ռյուտե․ Ուկրաինայի հետ խաղաղ համաձայնագրից հետո էլ Ռուսաստանը կմնա ՆԱՏՕ-ի համար սպառնալիք

14:18, 03.04.2025

Ուկրաինայի հետ խաղաղ համաձայնագրից հետո էլ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի համար սպառնալիք կմնա։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Նրա խոսքով՝ այդ վտանգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար կմնա նաև առաջիկա տարիներին։

Ռյուտեն ընդգծել է, որ դաշինքը պետք է պլանավորի, թե ինչպես է պաշտպանելու իր տարածքները Ռուսաստանից։

«2032 թվականի տեսանկյունից ուշադրության կենտրոնում է՝ ինչպես պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքները ռուսներից՝ երկարաժամկետ սպառնալիքից, որը պահպանվելու է նաև Ուկրաինայի հետ պայմանագրի ստորագրումից հետո», – նշել է Մարկ Ռյուտեն։

Բացի այդ, նա հաստատել է, որ ԱՄՆ-ն մնում է դաշինքի հուսալի գործընկերը և նշել, որ ինքը գիտի ամերիկացիների սպասելիքների մասին, ովքեր ակնկալում են, որ եվրոպացիներն ու կանադացիները ավելի շատ կծախսեն պաշտպանական նպատակներով։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է ոչ միայն ռուսական սպառնալիքների, այլև Չինաստանի կողմից միջուկային սպառազինության ուժեղացման, Իրանի և Հյուսիսային Կորեայի պատճառով։

Նմանատիպ