Մարկ Ռուտտե. ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանական ծախսերը մեծացնելու խոստումը Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության ամենամեծ հաջողությունն է
ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից պաշտպանական ծախսերի ավելացման պարտավորությունը Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության ամենամեծ հաջողությունն է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն «BBC»-ին տված հարցազրույցում։
Ռյուտեի խոսքով՝ Դոնալդ Թրամփի շնորհիվ ՆԱՏՕ-ն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ։ Նրա հայտարարությամբ՝ Թրամփը «լավ նորություն է հավաքական պաշտպանության, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի համար»։
Միևնույն ժամանակ, Ռյուտեն գովել է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի ուղղությամբ։
«Ռուսաստանը կհասկանա, որ երբ գոյություն ունեն անվտանգության երաշխիքներ, ապա այլևս երբեք չպետք է փորձի հարձակվել Ուկրաինայի վրա, քանի որ մեր արձագանքը կործանարար կլինի։ Եվ հենց այդ հարցի շուրջ ենք մենք այժմ բանակցում», – նշել է Մարկ Ռյուտեն։