Մարկ Ռուտեն հաստատում է, որ Դոնալդ Թրամփը չի քննարկում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

20:02, 14.03.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի քննարկում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Ռուտեն այս մասին խոսել է «Բլումբերգին» տված հարցազրույցում։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Թրամփը բանակցությունների սեղանից հանելու է Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, Ռուտեն դրական պատասխան է տվել։

Նա նաև պատասխանել է հարցին, թե պատերազմը ավարտվելու դեպքում արդյոք երկրները կցանկանան վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Նախ պետք է մեծացնենք ճնշումը Ռուսաստանի վրա՝ պատերազմի ավարտի համար, բայց երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը մնում է այնտեղ, այսինքն՝ չի վերանալու։

2014 թվականից առաջ ես բազմաթիվ բանակցություններ եմ ունեցել նրանց հետ, իմ վարչապետության ժամանակ շատ հանդիպումներ եմ ունեցել Պուտինի հետ։

Կարծում եմ, նորմալ կլիներ, եթե պատերազմը դադարեցվեր, և Եվրոպան ու ԱՄՆ-ն քայլ առ քայլ վերականգնեին իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն մենք դեռ հեռու ենք այդ պահից։

Մենք պետք է շարունակենք ճնշումը, որպեսզի Ռուսաստանը պատրաստ լինի լրջորեն մասնակցել բանակցություններին ԱՄՆ-ի և, իհարկե, Ուկրաինայի կառավարության հետ», – հայտարարել է Ռուտեն։

Նմանատիպ