Մարկ Քլեյթոն. «Տեղեկատվական անվտանգության մասին» օրենքի ընդունումը հիմք է ապագա կիբերանվտանգության ապահովման համար
Մարկ Քլեյթոն. «Տեղեկատվական անվտանգության մասին» օրենքի ընդունումը հիմք է ապագա կիբերանվտանգության ապահովման համար

Վրաստանի խորհրդարանի կողմից «Տեղեկատվական անվտանգության մասին» նոր օրենքի ընդունումը հիմք է ապագա կիբերանվտանգության ապահովման համար, – այս մասին սոցցանցում գրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Մարկ Քլեյթոնը:

«Ուրախ եմ, որ խորհրդարանն ընդունեց «Տեղեկատվության անվտանգության մասին» նոր օրենք: Այն ամուր հիմք է ապագա կիբերանվտանգության ապահովման և երկրի կիբեր տարածքում պաշտպանության և ինքնիշխանության պահպանման համար: Կարևոր է ուժեղացնել վերահսկողությունը այս ոլորտում», – գրել է Մարկ Քլեյթոնը:

Հունիսի 10-ի լիագումար նիստին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատեց «Տեղեկատվության անվտանգության մասին» օրինագիծը, որը նախաձեռնվել էր նախորդ գումարման խորհրդարանում՝ 2019 թվականին: