Մարկ Քլեյթոն. Մեծ Բրիտանիան աջակցում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումներին, կարևոր է, որ բոլոր կուսակցությունները միավորվեն և աշխատեն 12 կետերի կատարման ուղղությամբ
Մարկ Քլեյթոն. Մեծ Բրիտանիան աջակցում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումներին, կարևոր է, որ բոլոր կուսակցությունները միավորվեն և աշխատեն 12 կետերի կատարման ուղղությամբ

Մեծ Բրիտանիան լիովին աջակցում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումներին,- ասել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը։

Նրա խոսքով, կարեւոր է, որ բոլոր կուսակցությունները միավորվեն եւ աշխատեն 12 կետերի իրականացման ուղղությամբ։

«Մեծ Բրիտանիան այլեւս Եվրամիության անդամ չէ եւ անմիջականորեն ներգրավված չէ Վրաստանին տրված 12 կետերի իրականացման գործընթացում։ Կարող եմ ասել, որ Բրիտանիան լիովին աջակցում է Վրաստանի՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ձգտումներին։ Իմ տեսած յուրաքանչյուր հարցում ասում է, որ վրացիների ճնշող մեծամասնությունը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, և բոլոր հիմնական քաղաքական կուսակցություններն ասում են, որ դա իրենց խնդիրն է: Կարևոր է, որ բոլոր կուսակցությունները միավորվեն, աշխատեն 12 կետերի կատարման վրա և Վրաստանն առաջ տանեն դեպի ԵՄ անդամակցություն։ Սա այն է, ինչ ցանկանում է Վրաստանի ժողովուրդը»,- ասել է Մարկ Քլեյթոնը։