Մարիխուանայի կուլտիվացիայի հետ կապված փոփոխությունների քննարկումը չենք շտապում, այս թեմայի շուրջ խորհրդատվություն են անց կացնելու պատրիարքարանի հետ. Իրակլի Կոբախիձե

13:50, 16.09.2018

Մարիխուանայի հետ կապված կառավարության կողմից պատրաստած օրենսդրական փաթեթը բաժանվելու է երկու մասի,-այս մասին լրագրողներին է հայտնել խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նրա պարզաբանմամբ, օրենսդրական փաթեթի մի մասի քննարկումը կլինի առանձին, որը հաստատելու է Վրաստանում մարիխուանայի օգտագործման կապակցությամբ օրենսդրական կարգավորումները:

Կոբախիձեի խոսքերով, երկրորդ մասը նվիրվելու է կանեփի կուլտիվացիային, կանեփի արտադրանքի արտադրմանը:

Իրակլի Կոբախիձեն ասում է, որ այս որոշումը ընդունվել է հասարակությունում գոյություն ունեցող տրամադրվածության պատճառով, և փոփոխությունների վերաբերյալ հասարակությանը փոխանցվելու է մանրամասն լրատվություն:

Կարևոր է, որ գործընք հասարակության տրամադրվածությանը համապատասխան և հասարակությունը պետք է լրատվականացված լինի այս հարցերի մասին:

Կոբախիձեի խոսքերով հենց դա էր պատճառը, որ ընդունել են օրինագծի երկու մասի բաժանելու որոշում:

Նմանատիպ