Մարիուպոլում բազմահարկ տան փլատակների տակ մոտ 200 դի է հայտնաբերվել
Մարիուպոլում բազմահարկ տան փլատակների տակ մոտ 200 դի է հայտնաբերվել

Մարիուպոլում բազմահարկ տան փլատակների տակ մոտ 200 դի է հայտնաբերվել։

Այս մասին հայտարարել է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետր Անդրուշենկոն։

«Մարիուպոլ: Գերեզմանոց: Բազմահարկ տան ավերակները մաքրելիս նկուղում մոտ 200 մարդու դի է հայտնաբերվել»,- գրել է Անդրուշենկոն։

Նա ասաց, որ Մարիուպոլն այժմ վերածվել է գերեզմանոցի։