Մարիուպոլում 17 մարդ վիրավորվել է օկուպացիոն ուժերի կողմից ծննդատան և մանկական հիվանդանոցի ռմբակոծության հետևանքով
Մարիուպոլում 17 մարդ վիրավորվել է օկուպացիոն ուժերի կողմից ծննդատան և մանկական հիվանդանոցի ռմբակոծության հետևանքով։
Տեղի իշխանության տվյալներով՝ վնասները հսկայական են, քաղաքը պարբերաբար ռմբակոծվում է։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով՝ ռուսական ուժերը Մարիուպոլի հարավ-արևելքում պատանդ են վերցրել մինչև 400 հազար մարդու։ Ուկրաինացի դիվանագետը կոչ է անում միջազգային հանրությանը միջամտել և օգնել ժողովրդին։
ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել և վիրավորվել է առնվազն 1424 մարդ։ Սակայն, ինչպես պարզաբանել են կազմակերպությունում, այս տվյալները չեն արտացոլում ամբողջական պատկերը։