Մարիուպոլի վարչակազմը հայտարարել է, որ ռուսական օկուպացիոն ուժերը Ազովստալի շրջանում կիրառել են հրկիզվող կամ ֆոսֆորային արկեր
Մարիուպոլի վարչակազմը հայտարարել է, որ ռուսական օկուպացիոն ուժերը Ազովստալի շրջանում կիրառել են հրկիզվող կամ ֆոսֆորային արկեր

Ռուսական օկուպացիոն ուժերը հրկիզիչ կամ ֆոսֆորի արկերով ռմբակոծել են Մարիուպոլի Ազովստալ գործարանի տարածքը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Մարիուպոլի վարչակազմը։

«Օկուպանտներն իրենք են պնդում, որ կիրառվել են «9M22S» հրկիզվող արկեր՝ տերմիտի շերտերով։ Այրման ջերմաստիճանը մոտ 2-2,5 հազար աստիճան է։ Գրեթե անհնար է դադարեցնել այրումը»,- ասել է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետրի Անդրիուշենկոն։