Մարիուպոլի փոխքաղաքապետ. Ռուսական զինուժը ռմբակոծել է Մարիուպոլի թատրոնի շենքը, որտեղ ապաստանել էր 1200 խաղաղ բնակիչ
Ռուս զինվորականները ռմբակոծել են Մարիուպոլի թատրոնի շենքը, որտեղ ապաստանել էր 1200 խաղաղ բնակիչ, զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում,- այս մասին տեղեկություն է տարածում «BBC»-ն, վկայակոչելով Մարիուպոլի քաղաքապետի տեղակալ Սերհի Օռլովին:
Մարիուպոլի փոխքաղաքապետն ասում է, որ քաղաքի կենտրոնում գտնվող շենքը ռմբակոծվել է ռազմական ինքնաթիռով։
Մարիուպոլ քաղաքը շրջափակված է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից, որտեղ գտնվում է մինչև 300 հազար մարդ։ Քաղաքը ապահովված չէ ջրով, լույսով և գազով։ Միաժամանակ ռուս զինվորականները թույլ չեն տալիս մարդասիրական օգնություն տրամադրել Մարիուպոլին։