Մարիուպոլի փոխքաղաքապետ. Ռուս օկուպանտների գործողությունների արդյունքում Մարիուպոլում ոչ մի շինություն չի մնացել անվնաս
Ռուս օկուպանտների գործողությունների արդյունքում Մարիուպոլում ոչ մի շինություն անվնաս չի մնացել,- ասել է Մարիուպոլի փոխքաղաքապետ Սերգեյ Օրլովը։
«Կարծում եմ՝ 80-90 տոկոսը ռմբակոծված է։ Ոչ մի շենք չկա առանց վնասվելու։ Ամբողջությամբ ավերված կամ վնասված է»,- ասել է Մարիուպոլի փոխքաղաքապետը։
Նրա խոսքով, քաղաքի ենթակառուցվածքները գրեթե չեն աշխատում, ջուր չկա, իսկ բնակչությունը հաճախ ձյուն է հալեցնում։
Փոխքաղաքապետի խոսքով՝ քաղաքը շտապ հումանիտար միջանցքի կարիք ունի։
«Մենք միայն մի բան ենք ուզում՝ մարդասիրական միջանցք բացել՝ մարդասիրական բեռներ բերելու համար։ 11 օր է, ինչ փորձում ենք դա անել։ Մեր վերջին մարդասիրական օգնությունը ճանապարհին էր չորս օր, ռուսները թույլ չեն տալիս նրան մտնել Մարիուպոլ»,- ասել է Մարիուպոլի փոխքաղաքապետը։